News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ԵԽԽՎ ղեկավար Ժան Կլոդ Մինյոնը հայտարարել է, թե վճռականորեն դատապարտում է Ադրբեջանում լրագրողների իրավունքների զանգվածային խախտումները:

Ապրիլի 23-ի մամուլի ասուլիսում պատասխանելով Ադրբեջանում լրագրողների իրավունքների մասին հարցին,  Մինյոնն ընդգծել է, որ առանց հապաղելու արձագանքել է Ադրբեջանում լրագրողների սպանությանը:

Նա նաեւ հաղորդել է, որ անհրաժեշտ է Ադրբեջանի իշխանություններին հիշեցնել այն մասին, որ եթե նրանք ցանկանում են դեր խաղալ միջազգային ասպարեզում, հատկապես «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի համատեքստում,  ապա պետք է պաշտպանեն լրագրողների իրավունքները, ինչպիսի միջոցառում էլ որ նրանք լուսաբանեն:

Նա վստահություն հայտնեց, որ Եվրախորհուրդը անպայման կհիշեցնի այդ մասին Ադրբեջանի իշխանություններին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ