News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի կոմունիստական կուսակցությունը միշտ էլ բարձրացրել է Հայոց ցեղասպանության ճանչման հարցը: Այս մասին NEWS.am-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտ ասաց Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը: Հուշահամալիրում էին Կոմկուսի ղեկավարությունն ու ակտիվիստները:

Թովմասյանը հիշեցրեց, որ հենց խորհրդային տարիներին է կառուցվել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը:

«Խորհրդային շրջանում նաեւ նկարահանվել են 1915թ. իրադարձությունների մասին ֆիլմեր: Խորհրդային Հայաստանի զինանշանի վրա պատկերված էր Արարատ լեռը` պատմական արդարություն վերականգնման խորհրդանիշը:  Խորհրդային Հայաստանի զինանշանն ակնհայտորեն  ապացուցում էր, որ լեռը հայերի սեփականությունն է»,-նշեց Թովմասյանը` հիշեցնելով. «Դեռ Խորհրդային Միության ժամանակ թուրքական կառավարությունը նոտա էր հղել, որ ՀԽՍՀ-ի զինանշանի վրա պատկերված է Արարատ լեռը, որն այլեւս Հայաստանին չի պատկանում: Դրան պատասխան էր տրվել ` «Իսկ ինչո՞ւ է Թուրքիայի դրոշի վրա լուսին պատկերված. ի՞նչ է, այն միայն Թուրքիային է պատկանում»:

Թովմասյանը նաեւ հիշեցրեց, որ Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցի կապակցությամբ Խորհրդային Միության նախկին բոլոր հանրապետությունների կոմունիստական կուսկացությունները Հայոց ցեղասպանությունը դատապարտող  համատեղ հռչակագիր ընդունեցին: Այդ հռչակագիրն ուղղարկվեց աշխարհի բոլոր երկրներ, որտեղ կան կոմունիստական կուսակցություններ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ