News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ոսկու թանկացումը բացասաբար է անդրադառնում ոսկերչության ոլորտի վրա: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հայ ոսկերիչների միության (AJA) նախագահ Գագիկ Գեւորգյանը:  «Ոսկու արժեքը բոլորի վրա է ազդում: Որքան ոսկին թանկանում է, այնքան ոսկերիչի գործը բարդանում է: Թանկ ոսկին թանկ գնով պետք է վաճառես, բայց աշխատավոր մարդիկ դրամներ չունեն ոսկե իրեր գնելու, քանի որ աշխարհում տնտեսական իրավիճակը բարվոք չէ»,- ասաց Գ. Գեւորգյանը:

Նրա կանխատեսմամբ` ոսկին կրկին կթանկանա, ինչի հետեւանքով շուկայական մրցակցությունն ավելի կաճի: «Կհաղթի նա, ով ավելի կրթված է, աշխատասեր է, շնոհքով է: Կարծում եմ` մեր հայ ազգը պատրաստ է այդ մրցակցությանը, բայց պետք է համախմբվենք»,- ասաց Գ. Գեւորգյանը:

Նա հաստատեց այն տեղեկությունները, որ Չինաստանից ոսկերիչների արտահոսք կա, սակայն նշեց, որ այդ կապիտալը ավտոմատիկորեն Հայաստան չի գա: «Մեր ջանքերը կօգնեն, որ գոնե հայ գործարարները գան Հայաստան, Չինաստանում ունենք խոշոր հայ գործարարներ: Աշխատավարձի առումով Չինաստանի եւ Հայաստանի ոսկերիչների աշխատավարձը մոտավորապես նույնն է: Տարբերությունը պայմաններն են, բայց այսօր այդ տարբերություններն այդքան մեծ չեն, ուղղակի կա իներցիա` բոլորը Չինաստան են գնում»,-հավելեց Գ. Գեւորգյանը:

Նրա տեղեկացմամբ`  ՀՀ կառավարությունը նաեւ պայմաններ է ստեղծում ոսկերչության զարգացման համար` տուրքերի առումով, ելումուտի ընթացակարգերը պարզեցնելով:

Ի դեպ` ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ Զվարթնոցի ազատ տնտեսական գոտում կստեղծվի ոսկերչական ազատ տնտեսական գոտի (ամենայն հավանականությամբ` հին օդանավակայանի տարածքում): Դրանում հակապես շահագրգռվածություն է ցուցաբերում Հայ ոսկերիչների միությունը, որի հետ ներկայում բանակցություններ են տարվում ազատ ռեժիմի ձեւաչափը ճշտելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ