News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն, այսօր` ապրիլի 23-ին, ընդունել է Վենետիկի քաղաքապետ Ջորջո Օրսոնիին, ով Երեւանում է գտնվում «Երեւանը գրքի համաշխարհային մայրաքաղաք» խորագրի միջոցառումներին մասնակցելու նպատակով:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախարար Նալբանդյանը նշել է, որ հայ ժողովուրդը յուրահատուկ պատմական առնչություններ ունի Վենետիկի հետ, ինչը պայմանավորված է Վենետիկում հարուստ հայկական մշակութային ժառանգության առկայությամբ եւ Մխիթարյան միաբանության հարյուրամյակների  գործունեությամբ: Հայաստանի ԱԳ նախարարի բնորոշմամբ, անցյալ տարի տեղի ունեցած ՀՀ Նախագահի այցելությունը Վենետիկ նոր էջ է բացել Երեւանի եւ Վենետիկի հարաբերություններում, որոնք այսօր արդեն գործնական իրականացում են ստանում:  

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ քաղաքապետ Օրսոնին ընդգծել է, որ Վենետիկի իշխանությունները ցանկանում են ընդլայնել Երեւանի հետ համագործակցությունը եւ իր այցը միտված է նաեւ փոխգործակցության զարգացմանը:   

Զրուցակիցները քննարկել են մշակութային եւ զբոսաշրջության բնագավառում փոխգործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաեւ անդրադարձել փոքր եւ միջին ձեռնարկատիրության Վենետիկի փորձը Հայաստանում կիրառելու հեռանկարին:

Նախարար Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել քաղաքապետ Օրսոնիին 1998 թ. Վենետիկի քաղաքային խորհրդի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ