News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կադրերի արտահոսքի հետեւանքով քննիչի թափուր պաշտոն է հայտնվել: Այդ մասին է վկայում ՀՔԾ պաշտոնական կայքում տեղադրված հայտարարությունը, որով բաց մրցույթ է հայտարարվում հատկապես կարեւոր գործերի քննիչի մեկ թափուր պաշտոնի համար: Այդ մասին գրում է «Հայկական ժամանակը»։

«Հիշեցնենք, որ անցած տարվա նոյեմբերին ոստիկանապետ նշանակված Վովա Գասպարյանի կադրային փոփոխությունների ընթացքում ՀՔԾ-ից ոստիկանություն տեղափոխվեց Մարտի 1-ի գործը քննող քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը: Ոստիկանապետի նոյեմբերին ստորագրած հրամանով նա նշանակվեց  ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարետրագույն գործերով վարչության պետի պաշտոնում: Նույն ամսվա մեջ ՀՔԾ մեկ այլ քննիչ էլ լքեց համակարգը եւ տեղափոխվեց ոստիկանություն: Աշխատանքից ազատվեց ոստիկանության ՔԳՎ Երեւանի քննչական վարչության բաժնի պետ Մուշեղ Բաբայանը, նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակվեց ՀՔԾ արդեն նախկին քննիչ Գեւորգ Գեւորգյանը»,- գրում է «Հայկական ժամանակ» թերթը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ