News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Քանի դեռ Թուրքիայի նախագահը, վարչապետն ու ժողովուրդը չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը, վտանգ կա, որ ԵՄ-ում կհայտնի երկիր, որ շարունակում է ապրել երիտթուրքերի եւ քեմալականների արժեքներով: Այդ մասին, այսօր` ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի բարձունքում լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի Ազգային Ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Փոխնախագահը նաեւ նշել է, թե Հայաստանն առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման կողմնակիցն է, սակայն Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը եւ դդարեցնի շրջափակումը առանց նախապայմանների: «Եթե նա իսկապես ուզում է զրո խնդիրներ ունենալ հարեւանների հետ, պետք է ընդառաջ քայլ անեն, այլ ոչ թե ձեռքբերումները հավասարեցնի զրոյի»,- ասել է Շարմազանովը: Նա նշել է, թե Հայաստանն առաջինը քայլ չի անի, քանի դեռ Թուրքիան նախաձեռնություն չի ցուցաբերել:

«Հայ-թուրքական արձանագրություններն այս պահին սառեցված են: Ցեղասպանության միջազգային ճանաչման համար կա մեկ ուղի` Հայաստանի, Ղարաբաղի եւ Սփյուռքի ամուր կապը»,- ամփոփել է Շարմազանովը:

Այսօր աշխարհում նշվում է Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ