News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ինձ համար շատ հուզիչ էր Հուշահամալիր այցելելը, լրագրողներին խոստովանել է  Բուենոս-Այրեսի մշակույթի նախարար Էռնան Լոմբարդին ապրիլի 24-ին, Երեւանում Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելելուց հետո:

Էռնան Լոմբարդին հիշեցրել է, որ իր այցի նպատակն է եղել Գրքի համաշխարհային մայրաքաղաք տիտղոսը Երեւանին փոխանցելը: 

«Մենք վստահ ենք, որ գիրքը ոչ միայն միջմշակութային հարաբերությունների հաստատման լավագույն միջոց է, այլեւ Հայոց ցեղասպանության մասին աշխարհին իրազեկելու միջոց: Մշակույթը եւ գիրքն ապագայում նման հանցագործությունների կանխարգելման լավագույն միջոց են», - ընդգծել է Բուենոս-Այրեսի մշակույթի նախարարը: 

Այսօր ողջ աշխարհում հայերը նշում են Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ