News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Վաղ, թե ուշ Թուրքիան կընդունի Հայոց ցեղասպանությունը եւ այդ դեպքում աշխարհը կողջունի նրա այդ քայլը եւ այլեւս նման արյունահեղություններ չեն լինի: Այս մասին այսօր` ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության հուշահամալիրի մոտ, լրագրողների հետ զրույցում ասաց Աշխարհի Եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը:

Նա հիշեցրեց, որ աշխարհը դատապարտել է այդ ծանր հանցագործությունը եւ Թուրքիան պետք է զղջա ու ընդունի այն, որպեսզի  նորից չկրկնվեն 1915թ-ի դեպքերը: Մինչդեռ, ըստ Ազիզ Թամոյանի, Թուրքիայում 1915-ից հետո շատ քիչ բան է փոխվել. հայերը շատ քիչ են մնացել, իսկ եզդիների թիվը տարեցտարի նվազում է: «Այնտեղ այժմ ապրում է մոտ  5 հազար եզդի: Ի՞նչ եղան այդ ժողովուրդները, ո՞ւր մնաց Արմենիստանը»,- հարցնում է Ազիզ Թամոյանը: Վերջինս,  որպես Աշխարհի եզդիների միության նախագահ, դատապարտում է հայ եւ եզդի ազգերի նկատմամբ տեղի ունեցած ցեղասպանությունը: Ավելին` կարծում է, որ Թուրքիայի ներկայիս ղեկավարությունը չի անում որեւէ քայլ` ընդառաջ գնալու միջազգային հանրության պահանջին:

«Փոխարենը Թուրքիան հանդես է գալիս ժխտողական քաղաքականությամբ, բայց աշխարհը կստիպի եւ, ի վերջո, Թուրքիան կընդունի Հայոց ցեղասպանությունը, որովհետեւ, հնարավոր չէ այն չընդունել»,-ասաց Թամոյանը, համոզմունք հայտնելով, որ ժխտողական քաղաքականությամբ Թուրքիան ոչինչ չի շահի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ