News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թեհրանում հարյուրավոր հայեր ապրիլի 24-ի առավոտյան հավաքվել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանի մոտ` հարգելու  Օսմանյան Թուրքիայում նախորդ դարասկզբին սպանված  1.5 միլիոն հայերի  հիշատակը:

Իրանում Հայաստանի դեսպանը, խորհրդարանում հայերի ներկայացուցիչները, հայ պաշտոնյաները եւ Թեհրանի քաղաքացիները պսակներ են դրել Ցեղասպանության զոհերի հուշարձանին, հայտնում է IRNA գործակալությունը:

Թեհրանում Հայ առաքելական եկեղեցու թեմի արքեպիսկոպոս Սեպուհ Սարգսյանը հայտարարել է, որ չնայած Օսմանյան կայսրությունում կատարված դեպքերից անցել է գրեթե 100 տարի, աշխարհի հայությունը երբեք չի մոռանա Ցեղասպանությունը:

Հավաքվածները նաեւ կոչ են արել թուրքական կառավարությանը ճանաչել եւ պաշտոնապես ներողություն խնդրել Հայոց ցեղասպանության համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ