News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը պատմական չէ, այլ իրավական. այն անհրաժեշտ է լուծել իրավական հարթությունում: Այս մասին այսօր` ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտ, լրագրողների հետ զրույցում նշել է թուրքագետ Արտակ Շաքարյանը, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:

Նա ընդգծել է, որ ճանաչումով Հայոց ցեղասպանության հարցը չի փակվի, քանի որ ակնհայտորեն առաջ է գալու փոհատուցման խնդիրը: Շաքարյանի խոսքով, այն, որ բազմաթիվ երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, վկայում է այն մասին, որ հարցը մի հարթությունից տեղափոխվել է այլ հարթություն եւ հասարակության մեջ առավել հաճախ է հնչում բարոյական, ֆինանսական, տարածքային փոխհատուցման հարցը:

«Ցեղասպանությունը հանցագործություն է, եւ ինչպես ցանկացած հանցագործություն պետք է հետաքննվի եւ դատապարտվի, իսկ մեղավորները պետք է պատասխանատվություն կրեն»,-ասել է թուրքագետը:

Նշենք, որ այսօր ողջ աշխարհում նշվում է Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ