News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան Թուրքիայի դաշնակից Գերմանիայի սպաները, ովքեր Օսմանյան բանակում առանցքային պաշտոններ են զբաղեցրել, զարմանալիորեն Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստական Գերմանիայում կարեւորագույն պաշտոնններ են գրավել։ Այս մասին իր «Նացիստները փորձը ձեռք են բերել 1915-ին» վերնագրով հրապարակման մեջ գրում է թուրքական Taraf-ի թղթակից Օզան Չընարը։

NEWS.am-ը ներկայացնում է մի հատված Օզան Չընարի հրապարակումից։

«1908-ին «Ազատություն, հավասարություն, արդարություն» կարգախոսի ներքո հեղաշրջուման միջոցով իշխանության եկած իթթիհադականները (Երիտթուրքերը-խմբ) Օսմանյան բանակի բոլոր առանցքային կետերում պաշտոնավարելու հնարավորություն տվեցին իմպերիալիստական նկրտումներ ունեցող Գերմանիայի բանակին։

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, երբ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանությունը, Օսմանյան բանակում ծառայող մոտ 7 հազար սպաների մեծ մասը Գերմանիա վերադառնալուց հետո մասնակցել են Նացիստական կուսակցության ստեղծմանը եւ կարեւորագույն պաշտոններ են ստանձնել թե քաղաքացիական կառույցներում, թե բանակում։ Այդ սպաներից 200-ից ավելին դարձել է գեներալ, ովքեր ապահովել են Հիտելի՝ իշխանության գալուն եւ ստեղծելով SS-ը՝ կազմավորելով համակենտրոնացման ճամբարները»,-գրում է Օզան Չընարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ