News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը

Նախընտրական քարոզարշավի երկու հետնապահները Հայոց ցեղասպանության օրը չեն հրաժարվել քարոզչությունից:

Հայաստանի Հանրային ռադիոյի եթերում անվճար քարոզչության ցերեկային բլոկում ժամը 13:30-ին հեռարձակվել են Հայաստանի դեմոկրատական կուսակցության եւ «Միավորված հայերի» քարոզչանյութերը:

ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը իր երկուրոպեանոց ուղերձը նվիրել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին` նշելով, որ միայն նոր ու հզոր Հայաստանը կարող է արդյունավետ հակազդել արտաքին մարտահրավերներին:

«Միավորված հայերի» քարոզչական նյութն ընդհանրապես չի հիշատակել օրվա մասին:

Ավելի վաղ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, «Օրինաց երկիրը», ՀՅԴ-ն, «Ժառանգությունը», կոմկուսն ու ՀԱԿ-ը հրաժարվել էին իրենց հասանելիք անվճար եւ վճարովի եթերից` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ