News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Արաբական հայտնի «Ալ Ջազիրա» հեռուստատեսությունը պատրաստվում է ցուցադրել Հայոց ցեղասպանության վերաբերյալ վավերագրական ֆիլմ, որտեղ ըստ ֆիլմի հեղինակի, ներկայացված են թե թուրքական, թե հայկական կողմի տեսակետները։

Թուրքական Radikal-ի հետ զրույցում ֆիլմի հեղինակ Ռամազան Մութը նշել է, թե նման նախագիծը նախադեպ է, քանի որ մինչ այս թուրքական նմանատիպ ֆիլմերն ունեցել թուրքական տեսակետի քարոզչության նպատակ, իսկ իրենց ֆիլմը ներկայացնում է 2 կողմերի տեսակետները։

48 րոպե տեւողությամբ ֆիլմում ներկայացված է նաեւ տարիներ առաջ Հրանտ Դինքի հետ արված հարցազրույցը։

Նշվում է, որ 300 մլն լսարան ունեցող «Ալ Ջազիրա»-ի արաբական ծառայության կողմից ցուցադրվելուց 10 օր հետո այն կցուցադրվի նաեւ անգլերեն ծառայության կողմից, որի լսարանն ավելի մեծ է։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ