News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում, ապրիլի  23-ին, խաղաղ հանրահավաք է կազմակերպվել Վրաստանի խորհրդարանի շենքի առջեւ:

«Ոչ՝ ցեղասպանությանը» եւ «Հայոց Մեծ Եղեռն՝ 97» ցուցապաստառներով հանրահավաքի մասնակիցները Թբիլիսիի Ռուսթավելիի անվան պողոտայի վրա գտնվող խորհրդարանի կենտրոնական մուտքի հրապարակում կազմակերպել է ֆլեշմոբ` մոմերով կազմած խաչի եւ ավանդական պարի լուռ կատարմամբ:

Այնուհետեւ հանրահավաքի մասնակիցները Վրաստանի խորհրդարանին են հանձնել անուն առ անուն բոլոր պատգամավորներին ուղղված Հայոց Մեծ Եղեռնը ճանաչելու Վրաստանի հայության դիմումը` պահանջելով ընդունել եւ դատապարտել Հայոց ցեղասպանություն իրողությունը:

Նույն օրը երեկոյան Ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումների շրջանակներում տեղի է ունեցել «Վրաստանի հայ համայնքի» նախաձեռնությամբ իրականացված ջահերով երթը: Հրավառվող ջահերով եւ ցուցապաստառներով հայ համայնքի երիտասարդները Թբիլիսիի Հաղթանակի զբոսայգուց շարժվեցին դեպի Թուրքիայի դեսպանություն:

Դեսպանության առջեւ հավաքված երիտասարդությունը արդարության վերականգնման պահանջատիրական կոչեր ուղղեց թուրքական իշխանություններին: Երթի մասնակիցները կոչ են արել Թուրքիային՝ սեփական պատմությունից հրաժարվելու եւ իրականացված ոճրագործությունները ժխտելու փոխարեն, խոստովանել հանցանքն ու խոնարհվել մեկ ու կես միլիոն անմեղ զոհված հայերի հիշատակի առջեւ եւ ճանաչել Մեծ եղեռնը:

Թբիլիսիում շարունակվում են Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցին նվիրված միջոցառումները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ