News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը որոշակի կրճատումներով ներկայացնում է «The Irish Times»-ում հրապարակված Դենիել Մաքլաֆլինի հոդվածը.

Ռոբերտ Բաղիրյանը պատմում է, թե ինչ է եղել նախկինում եւ ինչ է պատրաստ ինքն անել եւս մեկ անգամ. «Պատերազմի ժամանակ շատ ծանր էր: Ողջ քաղաքն էր ենթարկվում ռմբակոծության եւ մարդիկ ապրում էին նկուղներում, բայց այսօր մենք ապրում ենք ազատ, եւ պատրաստ ենք պաշտպանել դա մինչեւ վերջ: Ինչ էլ մեզնից չպահանջվի»:

Բաղիրյանը տանկային հրամանատար է եղել 1988–1994 թթ. պատերազմի ժամանակ, որի արդյունքում Լեռնային Ղարաբաղում հայ  ժողովուրդն առանձնացավ Ադրբեջանից եւ անկախություն հռչակեց:

Հակարտությունը դեռեւս լուծված չէ, դեռեւս ստորագրված չէ խաղաղ պայմանագիրը: Ղարաբաղյան հակամարտության հարցն ուրբաթ օրը կքննարկվի Դուբլինում, որտեղ տեղի կունենա հակամարտության կարգավորման վերաբերյալ բարձր մակրադակով հանդիպում: Ներկայումս Իռլանդիան է նախագահում ԵԱՀԿ –ում:

Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանում նրա հովանավորներն ասում են, որ 1988թ. Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին Ղարաբաղի գերագույն խորհրդի քվերակությունը համապատասխանում էր Միխայիլ Գորբաչովի կողմից ազատականացված խորհրդային օրենսդրությանը: Ադրբեջանն էլ պնդում է,  թե դա սահմանը փոփոխելու եւ ադրբեջանական տարածքային ամբողջականությունը խախտելու ապօրինի փորձ էր:

Հայաստանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին մեղադրում է ռազմական հեռետորաբանության մեջ` իր ավտորիտար ռեժիմից աջակցություն ստանալու համար:

Ադրբեջանն էլ իր ապստամբ տարածաշրջանին առավելագույնս ինքնավարարություն է խոստանում եւ ցանկանում է, որ որպես խաղաղության առաջին քայլ` հայկական զորքերը լքեն Լեռնային Ղարաբաղի շուրջ գտնվող տարածքները: Հայաստանը պնդում է, թե դա անհնար է, քանի դեռ Ղարաբաղի անվտանգությունն ու կարգավիճակը չեն ապահովվել վերջնական համաձայնագրով:

Երկու երկրներն էլ պնդում են իրենց բարոյական առավելության մասին: Բաքուն պնդում է, թե իր տարածքային ամբողջականությունն  անձեռնմխելի է, իսկ Երեւանը պաշտպանում է  Ղարաբաղի հայերի ինքնորշման իրավունքը:

Տանկային նախկին հրամանատար Բաղիրյանը կտրուկ է. «Մենք մեր արյունն ենք թափել` ադրբեջանական վերահսկողությունից ազատվելու համար: Եթե նրանք փորձեն ինչ-որ բան անել, կստանան այն, ինչին արժանի են: Նրանք կզղջան դրա համար»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ