News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


«Հայկական վեկտոր» մշակութային հիմնադրամը` ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ հանդես է եկել նախաձեռնությամբ եւ ստեղծել է «Vive La France» խումբը, որին միացել են «Ռոսգոսստրախ-Արմենիան», «Անելիք» բանկը, «Orange» (France Telecom)-ը, «Շարմ Հոլդինգը», «Ռադիո Վանը», եւ «P-art» ընկերությունը, ինչպես նաեւ սոցիալական ցանցերում գործող խմբեր եւ, պարզապես, ակտիվ երիտասարդներ ու հասարակության շատ անդամներ:

Ի հավաստումն մեր երկու ժողովուրդների ջերմ բարեկամության` ստեղծվել է «Vive La France» երգը, որը կնպաստի մեր երկրների միջեւ առկա մշակութային կապերի ամրապնդմանը:

Երաժշտության հեղինակը կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանն է, խոսքերի հեղինակը` Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, երգը կատարում են հայկական էստրադայի աստղերը` Ինգա եւ Անուշ Արշակյանները, Նունե Եսայանը, Ավո Խալաթյանը, Ֆորշը, Հասմիկ Կարապետյանը, Անդրեն, Զարուհի Բաբայանը, Ալլա Լեւոնյանը, Արթուր Իսպիրյանը, Արթուրը (Միստր Իքս), Նարինե Դովլաթյանը, Էմմին, Էմմա Ասատրյանը:

Ապրիլի 24-ին Հայաստանում եւ  աշխարհի շատ ու շատ երկրներում հայ ժողովուրդը կրկին գլուխ կխոնարհի` ի հիշատակ Օսմանյան Թուրքիայում 1915թ.-ին իրականացված ցեղասպանության զոհերի: Ցավ ու տառապանք տեսած մի ողջ ժողովուրդ այսօր ապրում է եւ արարում` ստիպելով  իր մասին անդադար խոսել: Նրա ցավին չի կարող անտարբեր մնալ ողջ գիտակից աշխարհը, ողջ քաղաքակիրթ մարդկությունը: Եվ մեր` հայերիս երախտագիտությունը խտացված է Հիշատակի այս օրվա նախաշեմին ստեղծված «Vive La France» երգում, որպեսզի այլ ստեղծագործությունների շարքում այն եւս հնչի  հենց ապրիլի 24-ին, քանզի երգն ուղղված է Մեծ եղեռնի  օրերին հայ ժողովրդին ձեռք մեկնած, ինչպես նաեւ հետագայում Հայոց ցեղասպանությունը պետականորեն ընդունած երկրներից մեկին` Ֆրանսիային ու  ֆրանսիացի ժողովրդին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ