News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ:

Ուղերձում, մասնավորապես, ասվում է.

«Այսօր ապրիլի 24-ն է: Լրանում է Օսմանյան Թուրքիայի կողմից ծրագրված եւ իրականացված Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցը: Մեր ժողովրդի դահիճների նպատակը հայության ֆիզիկական բնաջնջումը մշակութային եղեռնով եւ պատմական հիշողության ոչնչացմամբ շարունակելն էր: Այսօր, գլուխ խոնարհելով մեր անմեղ նահատակների հիշատակի առաջ, փաստում ենք, որ ջարդարարներին դա չի հաջողվել: Նրանց չի հաջողվել ոչնչացնել հայությունը, չի հաջողվել ջնջել մեր ինքնությունն ու հիշողությունը, չի հաջողվել խլացնել պատմական ճշմարտության ձայնը եւ լռեցնել այն մարդկանց եւ պետություններին, որոնք հայ ժողովրդի կողքին են` հանուն արդարության հաղթանակի եւ մարդկության դեմ գործվող ոճիրների բացառման:

Մեր երկրում այսօր էլ ապրում են Հայոց ցեղասպանությունը վերապրածները, որոնց հետ միասին սգում ենք մեր նախնիների հիշատակը` համոզվածությամբ, որ վաղ թե ուշ Թուրքիան առերեսվելու է իր պատմությանը եւ ցեղասպանության հրեշավոր հանցանքին տրվելու է համապատասխան գնահատական: Ոգեկոչելով ցեղասպանության զոհերի հիշատակը` մենք գիտակցում ենք, որ միայն մեր գոյությամբ կարող ենք հաղթահարել Մեծ Եղեռնի հսկայական ցավը: Մենք պարտավոր ենք շարժվել դեպի ապագա` կերտելով մեր պետականության ու հայ ժողովրդի արժանավայել գալիքը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ