News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ինտերպոլի աշխատակիցները Ֆրանսիայի հյուսիսարեւելյան Մեց քաղաքում ձերբակալել են Կուզբասի 40-ամյա բնակչի: Նա մեղադրվում է թմրանյութերի տեղափոխման մեջ եւ կես տարի թաքնվել է հետաքննությունից:

Ինչպես ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել է Կեմերովոյի շրջանի ՆԳՆ ԳՎ տեսուչ Վլադիմիր Սերգեեւը, «ներկա պահին վճռվում է նրան հանձնելու հարցը»:

Տղամարդը` Հայաստանի քաղաքացին, մեղադրվում է հերոինի փոխադրման մեջ: Նրա նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարվել, երբ չէր ներկայացել դատարան: 2010 թվականի օգոստոսին նա ձերբակալվել էր  Նովոկուզնեցկից Մեժդուրեչենսկ հերոինի խոշոր խմբաքանակի փոխադրման ժամանակ: Հետաքննության ընթացքում կասկածյալից չբացակայելու ստորագրություն էին վերցրել: Քանի դեռ ընթանում էր հետաքննությունը, մեղադրյալը փախել էր շրջանից:

«Արդեն այս տարի Մեժդուրեչենսկի քրեական հետախուզման աշխատակիցներն ստացել էին տղամարդու` Ֆրանսիայում գտնվելու մասին տեղեկատվություն: Դրանից հետո այն ուղարկել էին իրենց արտասահմանյան գործընկերներին, եւ մեղադրյալը ձերբակալվել էր», - պատմել է Սերգեեւը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ