News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երեկ Լեռնային Ղարաբաղի հանրապետության գործող նախագահ Բակո Սահակյանն իր թեկնածությունն է առաջադրել հուլիսի 19-ին կայանալիք հանրապետության նախագահի ընտրություններում:

Բակո Սահակյանը ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել  ինքնաառաջադրման մասին փաստաթղթերը: Տվյալ պահին նա միակն է, ով հաստատել է նախագահական ընտրություններին մասնակցելու իր որոշումը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր  NEWS.am-ը, նախագահի պաշտոնում կրկին իր թեկնածությոնը դնելու մտադրության մասին Բ. Սահակյանը հայտնել էր ապրիլի 11-ին` Ասկերանի շրջան այցելելիս: Բակո Սահակյանը նշել էր, որ  պատրաստվում է  երկրորդ ժամկետով դնել իր թեկնածությունը հանրապետության նախագահի պաշտոնի համար` ինքնառաջադրման կարգով, քանի որ ոչ մի քաղաքական կուսակցության չի պատկանում:  Այդ որոշումը պետության ղեկավարը բացատրել է այն հանգամանքով, որ պատասխանատվություն է զգում այն բոլոր ծրագրերի համար, որոնք սկսել է իր նախագահության 5 տարվա ընթացքում:

ԼՂՀ-ի նախագահական նախկին ընտրությոնները տեղի են ունեցել 2007 թվականի հուլիսի 19-ին: Նախագահ էր ընտրվել Բակո Սահակյանը, որն, ըստ պաշտոնական տվյալների, հավաքել էր ընտրաձայների  85,12% -ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ