News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ապրիլի 24-ին` Հայո ցեղասպանության 97-րդ տարելիցի հետ կապված, հանդես գալով ամենամյա ավանդական ուղերձով, կրկին չի կատարել իր խոստումը եւ խոսելով Օսմանյան կայսրությունում 1915-1923 թվականների իրադարձությունների մասին, չի օգտագործել «ցեղասպանություն» բառը:

«Այսօր մենք նշում ենք «Մեծ Եղեռնը», 20-րդ դարի ամենասասափելի գազանություններից մեկի տարելիցը, նաեւ հարգում ենք 1,5 մլն հայերի հիշատակը, ովքեր գազանաբար սպանվեցին, կամ ստիպված էին գնալ մահվան Օսմանյան կայսրության վերջին տարիներին:

Երբ մենք խորհում ենք անարտահայտելի տանջանքների մասին, որոնք մարդիկ վերապրել են 97 տարի առաջ, մենք միանում ենք աշխարհում միլիոնավոր մարդկանց, ինչպես նաեւ այստեղ, ԱՄՆ-ում, որտեղ այս օրը նշվում է մեր նահանգներում, հաստատություններում, համայնքներում եւ ընտանիքներում: Մեր պարտականությունն է վառ պահել զոհերի մասին հիշողության կրակը մեր գործով ու խոսքով եւ ապահովել, որպեսզի պատմության այդ մութ էջերը որբեք չկրկնվեն:

Ես 1915-ի դեպքերի մասին արդեն բազմիցս խոսել եմ իմ անձնական տեսակետի մասին: Պատմության մասին իմ տեսակետները չեն փոխվել. ամբողջական, անկեղծ եւ պարզ փաստերի ճանաչում, որոնք ամբողջությամբ բխում են մեր շահերից: Հնարավոր չէ առաջ ընթանալ, հաշվի չառնելով անցյալի փաստերը: ԱՄՆ-ը բազմաթիվ անգամներ այդպես վարվել է իր պաշտության ընթացքում եւ ես կարծում եմ, որ մենք հենց դրանով ենք ուժեղ: Որոշ մարդիկ արդեն կատարել են այդ համարձակ քայլն առաջ: մենք ողջունում ենք այն հայերին եւ թուրքերին, որոնք կանգնել են այդ ուղու վրա եւ մենք հույս ունենք, որոնք շատերն ընտրում են այն իրենց եւ իմ կառավարությունների աջակցությամբ:

Թեեւ շատ կյանքեր խլվել են եւ երբեք չեն վերադարձվի, հայ ժողովրդի ժառանգությունը հաղթականներից մեկն է: Ձեր հավատը, տղամարդկությունն ու ուժը թույլ տվեցին ողջ մնալ եւ բարգավաճել, կենսունակ համայնքներ ստեղծել ամբողջ աշխարհում:

Չվախենալով, դուք պահպանեցիք ձեր ունեցածը` այն փոխանցելով սերնդեսերունդ: Հայազգի ամերիկացիները մեծ ավանդ են ներդրել ԱՄՆ-ում, ինչպես նաեւ լուրջ ավանդ Հայաստանի համար ժողովրդավարական, խաղաղ եւ բարեկեցիկ ապագա կերտելու գործում: Միացյալ Նահանգները հպարտ է ձեր ժառանգությամբ եւ գրեթե հարյուր տարի առաջ անիմաստ տառապածների եւ զոհվածների հիշատակը հարգելու հարցոււմ ձեր ներդրած ավանդով:

Հիշատակի այս հանդիսավոր օրը մենք կանգնած ենք բոլոր հայերի կողքին` հիշելով «Մեծ եղեռնի» մութ էջերը եւ հանձն առնելով Հայաստանի ժողովրդի համար լուսավոր ապագայի երաշխավորումը:

Նշենք, որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, չնայած նախընտրական խոստումներին, նախորդ տարի եւս Օսմանյան Թուրքիայում հայերի նկատմամբ իրագործած հանցագործությունը չի որակել ցեղասպանություն` այդ բառը փոխարինելով հայերեն համարժեք «Մեծ եղեռնով» (բառացի` մեծ կոտորած):

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ