News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Փարիզի քաղաքապետ Բերտրան Դելանոեն, այսօր` ապրիլի 24-ին, պատվավոր հյուրերի համար նախատեսված սրահում ընդունել է քաղաքի անվանի հայերին` Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիթեչյանի գլխավորությամբ: Այդ մասին հաղորդում է Nouvelles d`Arménie-ն:

Իր ելույթում քաղաքապետն ասել է. «Հայոց ցեղասպանությունը բարբարոսություն էր մարդկության դեմ, մեզ վրա դրված է պատմության այդ փուլը կենդանի պահելու պատասխանատվությունը: 97 տարի անց անհրաժեշտ է խոսել այդ փաստերի մասին եւ տալ նրանց պատմական ճշմարտության ուժ»:

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի երկու համանախագահների` Մուրադ Փափազյանի եւ Արա Թորանյանի խոսքով, «սա մեծ օր է, քանի որ նախագահի երկու թեկնածուները` Նիկոլա Սարկոզին եւ Ֆրանսուա Օլանդը ներկա են լինելու Կանադայի հրապարակում տեղադրված Կոմիտասի արձանի մոտ` ոգեկոչելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ