News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահն, այսօր` ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելության ժամանակ, եղել է նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, դիտել «Գիրքը որպես Ցեղասպանության վկա» ժամանակավոր ցուցադրությունը, որը ներառում է շուրջ 300 հնատիպ ու սկզբնաղբյուրային նշանակության տպագիր փաստագրական նյութեր:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ ցուցադրությունը կազմակերպվել է հայ գրատպության 500-ամյակի եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երեւանը 2012թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու կապակցությամբ: Թանգարան-ինստիտուտում Հանրապետության ղեկավարին ներկայացրել են թանգարանի՝ ցուցադրական ավելի մեծ հնարավորություններով նոր մասնաշենքի նախագիծը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ