News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը


Համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին շատ նման կինը համբուրվում է մի տղամարդու հետ, ով նման է բրա փաստաբան Սերգեյ Վլասենկոյին: 

Վատ տեսանելի պատկերում կինը շատ արագ արագ է քայլում խցում, գեղեցիկ հավաքում է անկողինը: Այնուհետեւ նրա մոտ է գալիս տղամարդը եւ նրանք համբուրվում են:

Նշենք, որ տեսանյութը պատրաստվել է 2011-ի դեկտեմբերի 15-ին, երբ Յուլյա Տիմոշենկոն դեռ Կիեւի Լուկյանովյան ժամանակավոր պահման մեկուսարանում էր, այլ ոչ` Խարկովի Կաչանովյան կալանավայրում:

Ներկայումս այս տեսանյութը մեծ հետաքրքրություն է առաջացրել Գերագույն ռադայի պատգամավորների շրջանում, հաղորդում է «Ռոսբալտը»:

Տիմոշենկոյի կողմնակիցները հայտարարել են, որ տեսանյութը կեղծ է: Նախկին վարչապետի փաստաբանները պնդում են, որ Տիմոշենկոն չի կարող ինքնուրույն շարժվել` մեջքի ուժեղ ցավերի պատճառով, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ