News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի Ֆրանշ Կոնտե շրջանի Մոնբելյար քաղաքի Անատոլ Ֆրանս դպրոցում  նախորդ շաբաթ պատմության եւ աշխարհագրության ժամին աշակերտներին ցեղասպան Թուրքիայի մասին պատմող ծաղրանկարից բացի նախկինում եւս նմանատիպ ծաղրանկար են բաժանել:

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ`հիշյալ դպրոցի թուրք աշակերտներից մեկի ծնողը երեխայի դասագքրերը ստուգելու ժամանակ հայտնաբերել է մի ծաղրանկար, որտեղ պատկերված է եղել սուլթան Աբդուլ Համիդը`  արյունոտ ձեռքերով եւ դաշույնը բերանը դրած: Ծաղրանկարում գրված է եղել. «Թող նրանք իրենց գործերով զբաղվեն, ես մի քիչ հայ սպանեմ»:

Նշենք, որ նախորդ շաբաթ Անատոլ Ֆրանս դպրոցում աշխարհագրություն եւ պատմություն դասաժամին ուսուցիչը աշակերտներին ներկայացրել է մի ծաղրանկար, որի մեջ պատկերված է եղել բեղավոր մի մարդ, ով կքած տանում է մարդկային կմախքներով լի մի պարկ, որի վրա գրված է. «Թուրքիա»։ Մարդկային կմախքներին վերեւը նշված է «Հայոց ցեղասպանություն»։ Կմախքներով լի պարկի կողքը կանգնած մի մարդ, ով խորհրդանշում է Ֆրանսիան, պարկից հանել եւ ցուցադրում է մարդկային գանգերից մեկը։  Ծաղրանկարի ձախ կողմում մի սար է պատկերված, որի գագաթին պարզված է Եվրամիության դրոշը, որի ուղղությամբ մարդիկ են շարժում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ