News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայ համայնքը գրեթե կասկած չուներ, որ այս անգամ էլ Օբաման Հայոց ցեղասանությունը համապատասխան եզրույթով չի անվանելու եւ պատմական իրողությանը ճիշտ գնահատական չի տալու: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը` մեկնաբանելով Օբամայի ամենամյա ուղերձն ԱՄՆ-ի հայ համայնքին:

«Նա ԱՄՆ-ի առաջին նախագահը չէ, որ սկզբից խոստանում է, ապա իր խոսքը չի կատարում: Այո, նա շատ գեղեցիկ է ամեն ինչ նկարգրել, ցավակցություններ հնչեցրել, սկսեց խոսել բարձր ոլորտներից, բայց խոսքը չի կատարել` Ցեղասպանությունը «ցեղասպանություն» չի անվանել», - ասաց Զոհրաբյանը:

«Հնարավոր է` ԱՄՆ-ի նախագահի հաջորդ ընտրությունների ժամանակ համայնքն իր ձայները կտա այն թեկնածուին, ով կխոստանա փաստերը կոչել իր անուններով եւ ճանաչել XX դարի առաջին ցեղասպանությունը որպես «ցեղասպանություն»: Սակայն այստեղ կա մեկ կարեւոր պահ։ Կարտասանի՞ Օբաման կամ նրա փոխարինողը «ցեղասպանություն» բառը, թե՝ ոչ, դա չպետք է գերխնդիր դառնա: Այսօր թիվ մեկ նպատակն է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, եւ ԱՄՆ-ի նախագահի ճառերը չպիտի պատճառ դառնան, որ Հայաստանը, հայկական սփյուռքը վհատվի», - նշեց պատգամավորը:

Զոհրաբյանի խոսքով՝ պետք է նույն ոգով եւ համառությամբ հասնել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը, ձգտել նրան, որ Թուրքիան ճանաչի կատարված ոճիրը:

«Առավել եւս, որ թուրք մտավորաանության մի որոշակի շերտ արդեն հասունացել է նրա համար, որ նորովի նայի այդ հարցին: Դա արդեն արդյունք է, պատք է վստհահաբար շարժվել այդ ուղղությամբ», - եզրափակեց Զոհրաբյանը:

Ինչպես հաղորդել է NEWS.am-ը, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, հանդես գալով ԱՄՆ-ի հայ համայնքին ամենամյա ուղերձով, կրկին չկատարեց նախընտրական խոստումը եւ չօգտագորեց «ցեղասպանություն» բառը` խոսելով Օսմանյան Թուրքիայում 1915-23 թթ. իրադարձությունների մասին: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ