News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Թերթը գրում է, որ ավելի ու ավելի որոշակի են դառնում խոսակցություններն այն մասին, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում երկու թեւ է ձեւավորվել: Մեկը՝ Գագիկ Ծառուկյանի ղեկավարությամբ, անկոնֆլիկտ մարտավարության կողմնակից է եւ պատրաստ է ընդունել Հանրապետականի թելադրած խաղի կանոնները:

Մյուսը, որ ավելի արմատական է եւ ուղղորդվում է Ռոբերտ Քոչարյանի կողմից, առճակատման կողմնակից է: Երկրորդ թեւի ներկայացուցիչը Վարդան Օսկանյանն է, որին ոմանք ուզում են ընտրություններից հետո նստեցնել կուսակցության ղեկավարի աթոռին:

Գլխավոր փաստարկն այն է, որ նա քաղաքական ֆիգուր է, եւ նրա՝ ԲՀԿ նախագահ դառնալը բազմաթիվ հարցեր կլուծի, այդ թվում՝ կուսակցությունը դրսի ուժերի համար կդարձնի ընդունելի, եւ ԲՀԿ վարկանիշը կբարձրանա: Այս թեւը, որպես մաքսիմում ծրագիր, քննարկում է նաեւ նախագահական ընտրություններում Օսկանյանի թեկնածությունն առաջ քաշելու գաղափարը,- գրում է «Հրապարակը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ