News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Ֆրանսիայի նախագահի սոցիալիստ թեկնածու Ֆրանսուա Օլանդն ապրիլի 24-ին այցելել է Փարիզում Կոմիտասի արձանի մոտ եւ հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

Դիմելով հայերին` Օլանդն ասել է, թե առաջին անգամը չէ, որ այցելում է այդ վայրը եւ երբեք չի փոխել իր դիրքորոշումը ցեղասպանության հարցով:

Նա հիշեցրել է, որ առաջիններից էր, ով աջակցեց Ցեղասպանությունը ճանաչելու Ֆրանսիայի նախաձեռնությունը, եւ առաջիններից, ով առաջ էր մղում Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը:

Օլանդը խոստացել է գործադրել բոլոր ջանքերը` արդարությունը վերականգնելու համար:

«Երբ ինձ ընտրեն Ֆրանսիայի նախագահ, հաջորդ օրն իսկ խոստանում եմ զբաղվել այդ հարցով»,- ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ