News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարք է տեղի ունեցել Լոս Անջելեսում, ապրիլի 24-ին:

Բացի Մոնթեբելլոյի հուշարձան ավանդական այցելությունից, մոտ 1400 հայեր հավաքվել են Գլենդելի թատրոնում` քաղաքային խորհրդի կազմակերպած միջոցառումներին մասնակցելու:

Հրավիրյալներից է եղել նաեւ Քիմ Քարդաշյանը, սակայն նա չի կարողացել գալ` ներողություն եւ տեսաուղերձ հղել հավաքվածներին, հաղորդում է Glendale News-Press-ը:

Քարդաշյանին անձամբ հրավիրել էր քաղաքային խորհրդի անդամ Արա Նաջարյանը այն բանից հետո, երբ հեռուստաաստղը հայտարարել էր Գլենդելի քաղաքապետ առաջադրվելու մտադրության մասին:

Միջոցառմանը ներկա է եղել նաեւ կոնգրեսական Ադամ Շիֆֆը, ով ժամանել էր` հատուկ մասնակցելու մի քանի միջոցառումների:

Շիֆֆն իր հիասթափությունն է հայտնել, որ նախագահ Օբաման այդպես էլ չօգտագործեց «ցեղասպանություն» եզրույթը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ