News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Վայոց ձորի մարզի Աղնջաձոր գյուղում, այսօր` ապրիլի 25-ին, ժամը 10.00-ի սահմաններում,  դիմակավորված 3 մարդ մուտք է գործել գյուղի բնակիչներից մեկի առանձնատուն: NEWS.am-ի այս տեղեկությունը հաստատեցին նաեւ ՀՀ ոստիկանության Վայոց ձորի  բաժնից:

Դիմակավորված անձինք զենքի սպառնալիքով կպչուն ժապավենով կապել են բնակարանի սեփականատիրոջ կնոջը` Նարինե Ազատյանի ոտքերն ու ձեռքերը եւ տանից հափշտակել մոտ 2 միլիոն դրամ արժողության ոսկյա զարդեր եւ 1,7 մլն ՀՀ դրամ:

Դրանից հետո, չարագործներն իրենց «Լեքսուս» մակնիշի 32 ՍՍ 017 համարանիշի մեքենայով  դիմել են փախուստի:

NEWS.am-ի տեղեկություններով, վերջիններս վնասազերծվել են Արարատի մարզի Արարատ քաղաքի ճանապարհին: Ոստիկանության Եղեգնաձորի բաժնից էլ փոխանցեցին, որ այժմ սպասում են, որ նրանց տեղափոխեն բաժին:

Աղնջաձորի գյուղապետը NEWS.am-ին հայտնեց, որ տուժած կնոջ վիճակը հիմա նորմալ է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ