News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 19
Տեսնել լրահոսը

Թուրքիայի տարածքից ապրիլի 25-ի առավոտյան զինված ահաբեկչական խմբավորումները  փորձել են ներխուժել Սիրիա: Տեղական լրատվամիջոցները հաղորդում են, որ սիրիական սահմանապահները կանխել են փորձը:

Իդլիբ նահանգի Ջիսր էշ Շուգուր քաղաքի մոտի Հիրբեր էլ Ջոզ շրջանում սկսված փոխհրաձգության արդյունքում ահաբեկիչներից մեկն սպանվել է, մնացածները փախել են թուրքական տարածք:

Հենց այնտեղ էլ` Իդլիբ նահանգում, ապրիլի 25-ին տեղի է ունեցել հարձակում բանակային անցակետի վրա. պայթել է մեքենա, որի ղեկին է գտնվել մահապարտ ահաբեկիչ: Զոհվել է մեկ զինծառայող, երկուսը վիրավորվել են, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով սիրիական տեղեկատվական «ՍԱՆԱ» գործակալությանը:

Վերջին օրերին զինված ընդդիմության հաճախակի դարձած հարձակումները բանակի վերահսկող անցակետերի վրա, ուժային կառույցների ներկայացուցիչների դեմ մահափորձերը եւ Սիրիայի տարբեր շրջաններում պայթյունները նպատակամղված են այն բանին, որպեսզի խոչընդոտեն ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Քոֆի Անանի առաքելության իրագործումը եւ նրա ձախողման մեղքը բարդել սիրիական իշխանությունների վրա: Այն փաստը, որ սիրիական բանակը ստիպված է պաշտպանվել եւ հետապնդել գրոհայիններին, արհամարհվում է, գրում է անկախ սիրիական «Ալ Վաթան» թերթը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ