News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Վայոց ձորի մարզի Աղնջաձոր գյուղում, այսօր` ապրիլի 25-ին, ժամը 10.00-ի սահմաններում,  դիմակավորված եւ զինված հարձակում գործած խմբի անդամների ինքնությունը պարզվել է: Այս մասին NEWS.am-ի  թղթակցի հետ զրույցում տեղեկացրեցին  ՀՀ ոստիկանության Եղեգնաձորի բաժնից:  Նրանք են. Երեւանից 44-ամյա Բախշի Դավթյանը, Աբովյանից 28-ամյա Ասատուր Հակոբյանը, Երեւանից 48-ամյա Արմեն Առաքելյանը Գեղարքունիքի մարզի Ձորագյուղից 25-ամյա Արեգ Ղազարյանը:

Փաստի առթիվ քրեական գործը հարուցվել է ՀՀ քր.օր.-ի 175 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով` ավազակություն, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով եւ 235 հոդվածի 1-ին մասով`ապօրինի կերպով զենք–զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Վայոց ձորի մարզի Աղնջաձոր գյուղում, այսօր` ապրիլի 25-ին, ժամը 10.00-ի սահմաններում,  դիմակավորված 3 մարդ մուտք է գործել գյուղի բնակիչներից մեկի առանձնատուն: NEWS.am-ի այս տեղեկությունը հաստատել էին ոստիկանության Վայոց ձորի  բաժնից: Դիմակավորված անձինք զենքի սպառնալիքով կպչուն ժապավենով կապել են բնակարանի սեփականատիրոջ կնոջը` Նարինե Ազատյանի ոտքերն ու ձեռքերը եւ տանից հափշտակել մոտ 2 միլիոն դրամ արժողության ոսկյա զարդեր եւ 1,7 մլն ՀՀ դրամ: Դրանից հետո, չարագործներն իրենց «Լեքսուս» մակնիշի 32 ՍՍ 017 համարանիշի մեքենայով  դիմել են փախուստի: NEWS.am-ի տեղեկություններով, վերջիններս վնասազերծվել են Արարատի մարզի Արարատ քաղաքի ճանապարհին: Ոստիկանության Եղեգնաձորի բաժնից էլ փոխանցեցին, որ այժմ սպասում են, որ նրանց տեղափոխեն բաժին: Աղնջաձորի գյուղապետը NEWS.am-ին հայտնել է, որ տուժած կնոջ վիճակը հիմա նորմալ է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ