News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 13
Տեսնել լրահոսը

Թուրքիայում խորհրդարանում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության պատգամավոր Սըրրը Սուրեյա Օնդերը հայտարարել է, թե 1915-ին հայերի մեծ կոտորած է տեղի ունեցել, որը աշխարհի բոլոր լեզուներով էլ ցեղասպանություն է կոչվում։

Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ պատգամավորը նշել է, որ ապրիլի 24-ին մասնակցել է Ստամբուլի Թաքսիմ հրապարակում 1915-ի Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման միջոցառմանը՝ շեշտելով, որ իրոք իրենց հողերում նման բան տեղի է ունեցել։  «Իթթիհադ վե թերաքին» (Երիտթուրքեր-խմբ) մեծ կոտորած է իրականացրել, որը աշպարհի բոլոր լեզուներով ցեղասպանություն է։ Ամբողջ ունեցվածքները, մշակույթային ժառանգությունները թալանվել են»,-նշել է Օնդերը՝ քննադատելով նրանց, ովքեր պնդում են, թե իրենց պապերը նման բան չեն արել։

«Նման տառապանեքները փողով կամ այլ կերպ չեն լինի փոխհատուցել։ Շատ նվաստացուցիչ է այն պնդումը, որ եթե Ցեղասպանություն ասենք, փող ու հող կուզեն։ Իրականում մարդկության դեմ հանցանք կա, որը գումարով փոխհատուցես էլ, միեւնույնն է՝ նման տառապանքները ոչ մի փողով չես թեթեւացնի։

Որոշ երկրների բարի կամքի շնորհիվ, որոշներն էլ քաղաքական շահերից ելնելով օգտագործում են այս ամենը։ Այդ ամենի դեմն առնելու միակ ճանապարհը այն ընդունելն է եւ հայերի ցավը ցավը կիսելն է»,-ասել էՕնդերը ցույց տալով 1915-ի ապրիլի 24-ին տներից ձերբակալված եւ մահվան ուղարկված հայ պատգամավորների, մտավորականների լուսանկարները։

Օնդերը նշել է, թե «Ժողովրդի դեմոկրատական կոնգրես»-ի անդամ պատգամավորների հետ պատրաստվում են Թուրքիայի խորհրդարանին առաջարկել՝ ապրիլի 24-ը հայտարարել հայերի սուգը եւ ցավերը կիսելու օր։

Նշենք, որ քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցությունը ապրիլի 24-ին տարածել էր հայտարարություն՝ թուրքական իշխանություններին կոչ անելով Հայոց ցեղասպանության համար ներողություն խնդրել հայերից։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ