News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն, այսօր` ապրիլի 25-ին, ընդունել է տարբեր երկրների ասորական համայնքների ներկայացուցիչներին: Ողջունելով հյուրերին՝ վարչապետը նշել է. «Ցանկանում եմ հավաստիացնել, որ կառավարությունն ամեն ինչ անելու է, որպեսզի ասորական համայնքը Հայաստանում իրեն լավ զգա: Համայնքի բոլոր խնդիրները գտնվելու են մեր ուշադրության կենտրոնում, որպեսզի դուք ձեր հոգեւոր մշակութային կյանքը մեր երկրում կարողանաք կազմակերպել առանց որեւէ խոչընդոտի»: Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ կառավարությունն ընթացիկ տարում կրկնապատկել է ասորական համայնքին տրամադրվող ամենամյա ֆինանսական օժանդակությունը:

Ասորական համայնքների ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել Հայաստանի իշխանություններին՝ Երեւանում Ասորի ժողովրդի 1915թ. անմեղ զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի բացմանն օժանդակելու եւ մեր երկրի ասորական համայնքի խնդիրները մշտական ուշադրության կենտրոնում պահելու համար:

Ասորական համայնքների ներկայացուցիչները վարչապետի օժանադակությունն են խնդրել՝ Համաշխարհային ասորական միության կոնգրեսն աշնանը Երեւանում կազմակերպելու համար, ինչին կառավարության ղեկավարը դրական է արձագանել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ