News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Այսօր` ապրիլի 25-ին հանդիպում է տեղի ունեցել Հայ ազգային կոնգրես դաշինքի եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Շենգավիթի նախընտրական շտաբերի պատասխանատուների միջեւ:

ՀԱԿ-ի Շենգավիթի ընտրական շտաբից հայտնում են, որ Հայ ազգային կոնգրեսի ու ԲՀԿ-ի Շենգավիթի ներկայացուցիչները քննարկել են նախընտրական զարգացումները, մասնավորապես, իրենց համայնքում տիրող իրավիճակը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել Շենգավիթ համայնքում ընտրակեղծիքների դեմ միասնական պայքար ծավալելու, իսկ քվեարկության օրը ընտրատեղամասերում վերահսկողություն սահմանելու վերաբերյալ:

Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին նման հանդիպում էր տեղի ունեցել նաեւ Հայ ազգային կոնգրեսի եւ ՀՅԴ Շենգավիթի գրասենյակների պատասխանատուների միջեւ: Ինչպես ՀՅԴ-ի, այնպես էլ ԲՀԿ-ի ներկայացուցիչների հետ Կոնգրեսի հանդիպումներն իրականացվում են ԱԺ ընտրությունների օրինականության վերահսկողության հանրապետական միասնական շտաբի գործունեության համատեքստում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ