News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Դեռ ապրիլի 19-ին Շվեյցարիայում ՀՀ դեսպանության, «Ավետիս» մշակութային կազմակերպության եւ Հայ-շվեյցարական միության կողմից Ժնեւի Քալվին սրահում կազմակերպվել է Գյուրջիեւի անվան ժողովրդական համույթի համերգը: Համերգը մեկն էր «100 համերգ Հայոց ցեղասպանության հարյուրամյակին` 1915-2015» նախագծի շրջանակներում աշխարհի տարբեր քաղաքներում կազմակերպվող համերգների շարքում:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ համերգի բացմանը ներկաների համար ընթերցվել է Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրի ուղերձը, որում, մասնավորապես, նշվում էր, որ դարեր ի վեր հայ ժողովուրդը հերոսաբար պայքարել է իր գոյատեւման, կյանքի իրավունքի համար:

Սակայն հայ ժողովրդի համար գոյատեւելը չի նշանակել միայն ապրել, այլեւ առաջին հերթին արարել, ստեղծել, կառուցել, երազել ու իրականացնել այդ երազանքները` այդ թվում նաեւ արվեստի ու երաժշտության միջոցով: Ուստի Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակին նվիրված այս նախագիծը կոչված է հիշեցնել ամբողջ աշխարհին մարդկության դեմ կատարված այս ծանրագույն ոճիրը ճանաչելու, դատապարտելու եւ կանխարգելելու անհրաժեշտությունը:

Ապրիլի 20-ին Ժնեւի համալսարանի հայագիտության ամբիոնում կազմակերպվել է ատենախոսություն եւ ներկայացվել Օսմանյան կայսրությունում հայկական բնակավայրերի հիշատակին նվիրված «Հուշամատյան» նախագիծը:

Ապրիլի 24-ին Ժնեւի Սուրբ Հակոբ եկեղեցում մատուցվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի պատարագ, տեղի ունեցավ հետպատարագի հոգեհանգստի եւ պսակադրության արարողություն:

Քարոզով հանդես է եկել Շվեյցարիայի Հայ առաքելական եկեղեցու Շվեյցարիայի Թեմի Առաջնորդական տեղապահ վարդապետ Մեսրոպ Պարսամյանը, ընթերցվել է դեսպան Ազնավուրի ուղերձը: Արարողությանը ներկա էին Շվեյցարիայում ՀՀ դեսպանության աշխատակիցները, Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչներ եւ հայ համայնքի բարեկամ բազմաթիվ շվեյցարացիներ:

Հիշատակի միջոցառումներ են կազմակերպվել եւ շարունակում են ընթանալ Ցյուրիխում, Նյոշատելում, Աարոյում, Ֆրիբուգում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ