News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

2012 թ. առաջին եռամսյակում Հայաստան է ներմուծվել 6858 ավտոմեքենա: Այդ մասին նշված է ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեի հրապարակման մեջ: 2011 թ. առաջին եռամսյակի համեմատ մեքենաների ներմուծումը նվազել է 846-ով:

Ներմուծված մեքենաների կեսից ավելին` 55 %-ն ունեն մինչեւ 5 հազ. դոլար մաքսային արժեք: 23%-ի մաքսային արժեքը 5-10 հազ. դոլարի միջակայքում է: Ներմուծվել է 30 հազ. դոլարից ավելի արժողությամբ 567 մեքենա, կամ ընդհանուրի 7.3%-ը:

Նշենք, որ վերջին տարիներին բարձրանում է էժան (5-10 հազ. դոլար արժողությամբ) մեքենաների ներմուծման տեսակարար կշիռը: Օրինակ` 2008-ին այդ արժողությամբ մեքենաների կշիռը մոտ 25% էր, 2009 թ.` 33 %, 2010 թ.` 45%:

2012 թ. ներմուծված ավտոմեքենաների ընդհանուր մաքսային արժեքը կազմել է 43.3 մլն դոլար, կամ 1 ավտոմեքենայի միջինը 6.3 հազ. դոլար է: Համեմատության համար` 2011 թ. առաջին եռամսյակում ներմուծված ավտոմեքենաների միջին մաքսային արժեքը 7.3 հազ. դոլար էր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ