News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է Արեւելյան մատարվեստների հայաստանյան ֆեդերացիաների ղեկավարներին՝ ողջունելով նրանց կողմից վերջերս ստորագրված հուշագրի նախաձեռնությունը եւ հայտնել մայրաքաղաքում սպորտի զարգացման աջակցելու քաղաքապետարանի պատրաստակամությունը։

Հայաստանի քիք-բոքսինգի ազգային ֆեդերացիայի ղեկավար Գառնիկ Հայրապետյանը քաղաքապետ Տարոն Մարգարյանին է ներկայացրել ստորագրված մարզական հուշագիրը, համաձայն որի մասնակից ֆեդերացիաները միասնական ուժերով հետամուտ են լինելու նախազորակոչային տարիքի պատանիների մեջ ռազմահայրենասիրություն սերմանելուն, ինչպես նաեւ անվճար մարզումներ կազմակերպելուն՝ երկկողմանի ծնողազուրկ, բազմազավակ ընտանիքների եւ Արցախյան պատերազմում զոհվածների երեխաների համար: Մարզական ֆեդերացիաների ղեկավարները շնորհակալություն են հայտնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին աջակից լինելու պատրաստակամության համար՝ համոզմունք հայտնելով, որ հուշագիրը նպաստելու է պատանիների շրջանում առողջ ապրելակերպի տարածմանն ու  սոցիալական խմբավորումներից զերծ պահելուն:

«Սպորտը որոշակի հոգեբանություն է ձեւավորում՝ կամք, ընկերասիրություն, ինչու չէ, նաեւ համբերատարություն՝ նպատակին հասնելու համար: Դուք պատվով եք ներկայացրել Հայաստանը տարբեր երկրներում եւ եթե այսքան ֆեդերացիաներ մի հուշագրի շուրջ ձեռք են սեղմել, համոզված եմ, ձեր նախաձեռնությունը նպատակին կծառայի: Քաղաքապետարանը՝ ի դեմ վարչական շրջանների, մշտապես բաց ու պատրաստակամ է աջակցել ձեր միասնականությանը»,- նշել է  քաղաքապետը:

Տարոն Մարգարյանը Երեւանի քաղաքապետի պատվոգրերով է պարգեւատրել Արեւելյան մարտարվեստների 12 ֆեդերացիաների ղեկավարների՝ մարզաձեւերի տարածման եւ զարգացման գործում մեծ ավանդ ներդնելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ