News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թերթը գրում է, որ քաղաքական շրջանակներում ակտիվորեն քննարկվում է այն հարցը, թե ով կարող է գլխավորել կառավարությունը խորհրդարանական ընտրություններից հետո:

Ըստ որոշ տեղեկությունների, ԲՀԿ-ն դժվար թե համաձայնի կոալիցիա կազմել եւ ստանձնել մի կառավարության պատասխանատվություն, որը կշարունակի ղեկավարել Տիգրան Սարգսյանը, ում հասցեին այդքան քննադատություն հնչեցվեց: ԲՀԿ-ի կողմից փոխզիջում է համարվում, եթե վարչապետը փոխվի. հնարավոր է համարվում, որ որպես վարչապետի թեկնածու առաջարկվի փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը:

Սա ԲՀԿ-ի համար ընդունելի, բայց միջանկյալ քայլ կլինի՝ մինչեւ հիմնական թեկնածուի հարցի լուծումը, գրում է «Հրապարակը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ