Երեւանում, ապրիլի 25-ին, ժամը 22.00-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Մխիթար Հերացիի փողոցում վրաերթի է ենթարկել 4 անձանց, որոնցից մեկը մահացել է:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վրաեթի ենթարկվածները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ նրանից մեկը՝ 51-ամյա Արեւհատ Դավթյանը, գիտակցության չգալով, մահացել է:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, ապրիլի 26-ին, ժամը 00.15-ին, վրաերթ կատարած ավտոմեքենան հայտնաբերվել է Աճառյան եւ Ծարավ Աղբյուրի փողոցների խաչմերուկում, իսկ նույն օրը, ժամը 00.50-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժին է ներկայացել վարորդը:
Կատարվում է քննություն: