News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ոռոգման նպատակով, Սեւանա լճից 2012 թ. բաց կթողնվի 169 մլն խոր. մետր ջուր: Այդ մասին այսօր` ապրիլի 26-ին կառաարությունն ընդունեց համապատասխան որոշում: Ջրի հիմնական մասը (166.5 մլն խոր.մետր) կվերցվի Սեւան–Հրազդան իրիգացիոն-էներգետիկ համակարգի միջոցով: Միաժամանակ ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանի Երանոսի, Մարտունիի, Աստղաձորի եւ Զոլաքարի պոմպակայանների կանխատեսվող առավելագույն ջրառը (նշված պոմպակայանները ջրառ են իրականացնում անմիջապես Սեւանա լճից) կկազմի շուրջ 2.5 մլն. խոր. մետր:

Նշենք, որ 2010-11 թ.թ. Սեւանա լճից նույնպես վերցվել է մոտ 170 մլն խոր. մետր ջուր:

Օրենսդրությամբ սահմանված է, որ Սեւանից ջրառի առավելագույն չափաքանակը 170 մլն խմ-ն է: Դրանից ավելի ջուր վերցնելու համար հարկավոր է օրենքի փոփոխություն: Հայաստանում միայն մեկ անգամ են գնացել այդ ճանապարհով` 2008 թ. ջրառը սահմանվել է 360 մլն խմ, քանի որ արդեն ապրիլի դրությամբ խիստ չորային կլիմա էր հաստատված:

Կառավարության նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը զարմանք արտահայտեց, որ թեեւ ձմեռը ձյունառատ էր, սակայն վարարոմներ չեղան, ու ջրառի քանակը բավական բարձր է (մոտ է առավելագույն թույլատրելի չափաքանակին): ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի փոխտնօրեն Գագիկ Խաչատրյանն ասաց, որ իրոք` գետերում ջրի պակաս կա, 1.5 անգամ ջրամբարներում ջուրը քիչ է: Թեեւ ձյունը շատ էր, սակայն ձնհալից հետո անձրեւներ չեղան, իսկ դրա հետեւանքով հալչող ձյունը ներծծվեց հողի մեջ, այլ ոչ թե լցվեց գետերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ