News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«ԱրմենՏել»  ընկերությունը (ապրանքանիշը Beeline) եւ «Philatelpia» հասարակական կազմակերպությունը շարունակում են համագործակցությունը նպատակ ունենալով նպաստել հատուկ կարիքներով երեխաների խնդիրների լուծմանը:

«ԱրմենՏել» ընկերության աջակցության շնորհիվ «Philatelpia» ՀԿ-ն արդեն երրորդ տարին է, ինչ  իրականացնում է ծրագրեր, որոնք ուղղված են հատուկ կարիքներով երեխաների խնդիրների վերաբերյալ բնակչության իրազեկության բարձրացմանը, ինչպես նաեւ ցուցաբերում է սոցիալական եւ հոգեբանական օժանդակություն կենտրոն հաճախող երեխաների ծնողներին` իրականացնելով մի շարք գործնական ծրագրերի աջակցություն: Մասնավորապես իրականցվել են որակավորման բարձացմանն ուղղված դասընթացներ, ինչպես նաեւ համակարգչային ուսուցման դասընթացներ հատուկ կարիքներով երեխաների համար:

«Որպես սոցիալապես պատասխանատու օպերատոր «ԱրմենՏել»  ընկերությունը մեծ նշանակություն է տալիս այն ծրագրերին, որոնք նպաստում են հասարակության մեջ հատուկ կարիքներով երեխաների ինտեգրմանը: Զարգացած երկրներում ժամանակակից տեխնոլոգիաներն օգնում են հազարավոր նման երեխաների զգալ իրենց հասարակության լիիրավ անդամ: Հայաստանում  «ԱրմենՏել»  ընկերությունը պատրաստ է կիրառել այս փորձն` ուղղորդելով ժամանակակից տեխնոլոգիաների հնարավորությունները երեխաների կարիքները հոգալու համար», -նշել է «ԱրմենՏել» ընկերության Հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը:

«Philatelpia»-ի տնօրեն Հովիկ Իսրայելյանն ասել է. «Վերջին երեք տարիների ընթացքում «ԱրմենՏել»  ընկերության հետ համագործակցությունը հնարավորություն է ընձեռել մեզ բավականաչափ ընդլայնել մեր գործունեության շրջանակներն ինչպես մայրաքաղաքում այնպես էլ Հայաստանի տարբեր շրջաններում»:

Նշենք, որ «Philatelpia» հասարակական կազմակերպությունն իր գործունեությունը ծավալում է Հայաստանում սկսած 2003թ-ից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ