News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն երիտասարդ դիվանագետներին կրթական սերտիֆիկատ հանձնելու արարողության ժամանակ ներկայացրել է Թուրքիայի արտաքին քաղաքականության փիլիսոփայությունը։

Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Դավուօղլուն հայտարարել է, թե անհրաժեշտ է, որ դիվանագետների վերջնական նպատակ լինի համաշխարհային մակարդակով խաղաղություն հաստատելը, քանի, որ  խաղաղություն եւ կայունություն հաստատելը դիվանագետի հիմնական պարտականությունն է։

Անդրադառնալով Թուրքիայի արտաքին քաղաքականությանը, Դավութօղլուն նշել է. «Թուրքիայի արտաքին քաղաքականսության փիլիսոփայության մեջ թշնամի երկրներ չկան։ Թուրքիայի համար երկրները բաժանվում են 2 մասի՝ բարեկամ եւ պոտենցիալ բարեկամ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ