News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին «դատարկ տեղ» ու «զրո» է անվանել եւ վստահություն հայտնել, որ վաղ թե ուշ այդ երկրում նոր առաջնորդ կլինի, ում հետ Ռուսաստանը կհամագործակցի:

«Վստահ եմ, որ մեր ժողովուրդը որեւէ հակակրանք չունի Վրաստանի հանդեպ: Ընդհակառակը, Վրաստանը մեզ մոտ երկիր է, վրացի ժողովուրդը մոտ եւ հարազատ է մեզ: Եւ մենք բազմիցս փրկել ենք նրանց, ինչ էլ ասեն որոշ վրացի գործիչներ»,- ասել է Մեդվեդեւը ռուսական հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Ուստի Սահակաշվիլին դատարկ տեղ է, զրո, նա վաղ թե ուշ կհեռանա քաղաքական պատմությունից, եւ ցանկացած առաջնորդ, ով էլ հայտնվի այնտեղ, մենք պատրաստ ենք հարաբերություններ հաստատել, վերականգնել դիվանագիտական հարաբերությունները»,- ամփոփել է Մեդվեդեւը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ