News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ապրիլի 25-28-ին, Երեւանում Սանկտ-Պետերբուրգի օրերի շրջանակում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Սանկտ-Պետերբուրգի փոխնահանգապետ Օլգա Կազանսկայայի գլխավորած պաշտոնական պատվիրակության ներկայացուցիչների հետ:

Ողջունելով հյուրերին, քաղաքապետը նախ նկատել է, որ Երեւանում Սանկտ-Պետերբուրգի օրերի անցկացումը մեկ անգամ եւս փաստում է երկու քաղաքների միջեւ ձեւավորված հարաբերությունների բարձր մակարդակը: Տարոն Մարգարյանը բարձր է գնահատել երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ու ընդլայնմանն ուղղված Սանկտ Պետերբուրգի կառավարության ջանքերը, շեշտելով, որ  Երեւանը բաց եւ պատրաստակամ է քննարկելու մայրաքաղաքի զարգացմանն առնչվող բոլոր առաջարկություններն ու նախաձեռնությունները. «Մեր փոխգործակցությունն այսօր զարգանում է 2011-2014թթ. համագործակցության ծրագրի շրջանակում, եւ հաշվի առնելով երկուստեք ստեղծված աշխատանքային խմբերի փոխհամաձայնեցված եւ արդյունավետ աշխատանքը, վստահ եմ, որ մենք կունենանք այն արդյունքները, որոնք նախանշել ենք»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը: 

Սանկտ-Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի եւ Սանկտ-Պետերբուրգի կառավարության անունից ողջունելով քաղաքապետին, Օլգա Կազանսկայան նշել է, որ Երեւանը ՌԴ Հյուսիսային մայրաքաղաքի համար կայուն եւ վստահելի գործընկեր է եւ ռուսական կողմը  կարեւորվում է Երեւանի հետ փոխգործակցության ընդլայնումը: «Վստահեցնում եմ, որ Երեւանը մեզ համար հարազատ է ոչ միայն որպես բարեկամ այլ նաեւ որպես գործընկեր քաղաք եւ մենք բարձր ենք գնահատում կառուցողական գործընկերային այն մթնոլորտը, որն առկա է մեր հարաբերություններում»,-նշել է Սանկտ-Պետերբուրգի փոխնահանգապետը:

Նկատի առնելով երկու քաղաքների պատմամշակութային հարուստ ժառանգությունը՝ կողմերը պայմանավորվել են առավել խորացնել եւ ընդլայնել այս ուղղությամբ փորձի փոխանակումը եւ երկուստեք խթանել  զբոսաշրջության զարգացումը։

Հյուրերը հույս են հայտնել, որ չի ուշանա քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ Երեւանի պատվիրակությանը Սանկտ-Պետերբուրգում հյուրընկալելու հնարավորությունը:

Պաշտոնական հանդիպումից հետո Երեւանի քաղաքապետը եւ Սանկտ-Պետերբուրգի փոխնահանգապետը պատասխանել են լրագրողների հարցերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ