News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը կարծում է, որ մայիսի 6-ին կայանալիք ընտրություններում 4 կուսակցություն հաստատ կանցնեն խորհրդարան: Այս մասին նա հայտարարել է այսօր` ապրիլի 26-ին, մամուլի ասուլիսում:

Նրա խոսքով, քարոզարշավի առաջատարներն են ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն, որոնք կստանան 30-35 տոկոս ձայն, ընդ որում, այս անգամ նրանց միջեւ ձայների տարբերությունը մեծ չի լինելու:

Այնուհետեւ հնարավոր հաղթող քաղաքական ուժերից քաղաքագետը նշեց ՀՅԴ-ին եւ ՕԵԿ-ին: Նրա խոսքով, ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» հնարավոր է խնդիրներ ունենան: «Սակայն մինչեւ ընտրություններ դեռ 10 օր կա եւ անսպասելի դեպքերը կամ որեւէ կողմի սխալը կարող է փոխել պատկերը»,-նշեց նա:

Հարցին, թե արդյոք Գագիկ Ծառուկյանի` զենքով ընտրարշավի գնալու պատմությունը կարո՞ղ է ազդել ԲՀԿ-ի վարկանիշի վրա, Ս. Գրիգորյանը պատասխանել է, որ չի կարող միանշանակ բան ասել. «Ինչ-որ մեկին դուր եկավ, ինչ-որ մեկին` ոչ: Ընտրողների արձագանքը տարբեր կարող է լինել»:

Հիշեցնենք, որ քարոզարշավի ժամանակ տեսախցիկը ֆիքսել էր, որ Գագիկ Ծառուկյանի գոտկատեղին զենքին շատ նման առարկա կա: Սզբում ԲՀԿ-ի ղեկավարները եւ անձամբ Գագիկ Ծառուկյանը հայտարարում էին, որ դա ոչ թե զենք է եղել, այլ բջջային հեռախոս, սակայն ավելի ուշ նրանք խոստովանեցին, որ դա զենք է եղել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ