News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը որոշ կրճատումներով ներկայացնում է  ֆրանսիական «Ouest-France» պարբերականում հրապարակված Բուրչին Գերչեկի հոդվածը.

1915 թ. ապրիլից թուրքական բանակն ու ոստիկանությունը ոչնչացրեցին ավելի քան մեկ միլիոն հայերի` նրանց համարելով ներքին թշնամիներ:  Հասան Ջեմալի անունը նրան մշտապես հիշեցնում է, որ նա Ջեմալ փաշայի` Հայոց ցեղասպանության ժամանակ երկիրը կառավարող երիտթուրքերի առաջնորդներից Ջեմալ փաշայի թոռն է: «Ես սկսել եմ տարբերել իմ պապին եւ պատմությունը»,-ասում է  նա:

«Milliyet» պարբերականի հայտնի լրագրող, 68-ամյա Հասան Ջեմալը հայտնի է որպես  «Ջեմալ փաշայի թոռ, ով Երեւանում ցեղասպանության հուշահամալիրի առջեւ ծնկի է եկել»: 2008թ-ին այդ խորհրդանշական ժեստից հետո նա ասում է, որ կիսում է  հայ ժողովրդի վիշտը:

Այդ գիտակցությունը մեկ օրում չի հասունացել: 1980-ականներին նրա առաջին հոդվածներում կրկնվում էր թուրքական պաշտոնակա դիրքորոշումը: Հետո պատմաբան Թաներ Աքչամի գրքերի օգնությամբ նկատեց, որ իրականությունն այլ է:

Հրանտ Դինքի հետ նրա հանդիպումը վճռորոշ նշանակություն ունեցավ: «Ես սկսեցի պատմությանը պետության աչքերով չնայել, այլ փորձեցի իմանալ` ինչ է կատարվել»,-ասում է նա: 2005 թ-ին, երբ Թուրքիայում Հայոց ցեղասպանության վերաբերյալ առաջին համաժողովի կազմակերպումը բախվեց կառավարության սպառնալիքներին, Ջամալի դիրքրոշումն ընդդեմ արգելքի էր: Լրատվամիջոցների մի մասը նրան անվանեց «դավաճան»:

Հրանտ Դինքի սպանությունը վերջնականպես ամեն ինչ շրջեց: «Հրանտի մահն ինձ խորապես փոխեց: Կարծես բոլոր քարերը նորից գտան իրենց տեղերը: Ես տեսա մեր պատմության մնացած բոլոր մարդասպաններին»,-նշում է նա: Այդ պահից ի վեր, նա առանց տատանվելու, օգտագործում է «ցեղասպանություն» տեմինը: Հաջորդ տարի նա այցելեց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, իսկ 2009 թ-ին առաջիններից մեկն էր, ով միացավ թուրք մտավորականների նախաձեռնած` հայերից նորողություն խնդրելու արշավին:

Կունենա՞ նա կամք` «փոխհատուցելու» իր պապի կողմից հասցված վնասը: «Ես իմ ընտանեկան պատմության պատճառով չեմ գործել: Դա ինտելեկտուալ պատասխանատվություն է եւ քաղաքական պայքար վարելու պատրաստակամություն: Պատմությունը շոշափում է ոչ միայն անցյալը: Այն այսօր գոյություն ունեցող մեր խնդիրների ակունքում է»,-ասում է  նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ