News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Իսպանական «Կորսան Կորվիամ Կոնստրուքսյոն Էս Ա» իսպանական ընկերությունը (Corsan Corviam Construccion S.A.) հաղթող է ճանաչվել Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի 3 ճանապարհահատվածների կառուցման մրցույթում: ՀՀ կառավարությունն այսօր` ապրիլի 26-ին լիազորեց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությանը` այդ ընկերության հետ կնքել կապալի համապատասխան պայմանագիր:

Պայմանագրի ընդհանուր արժեքը 250 մլն դոլար է: Ծրագիրը ֆինանսավորում է Ասիական զարգացման բանկի կողմից:

Բարեկարգումն իրականացվելու է Աշտարակ-Թալին, Երեւան-Արարատ, Երեւան-Աշտարակ ճանապարհատվածներում:

Նշենք, որ մրցույթին մասնակցելու հայտ են ներկայացրել 6 ընկերություններ` 4 չինական, եւ 2 իսպանական; Սակայն միայն «Կորսան Կորվիամ Կոնստրուքսյոն Էս Ա»-ի հայտն է ճանաչվել մրցույթի պայմաններին բավարարող: Ընկերության նախնական առաջարկը կազմել է 264 մլն դոլար, սակայն բանակցությունների արդյունքում իջեցվել է մինչեւ 250 մլն դոլար:

Ըստ վարչապետ Տիգրան Սարգսյանի` Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի (Հայաստան-Իրան սահմանից մինչեւ Հայաստան-Վրաստան սահման) ներդրումային ընդհանուր արժեքը 1.5 մլրդ դոլար է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ