News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Բաքվում Գերմանիայի դեսպանատունը հանդես է եկել հայտարարությամբ` կապված այդ երկրի իշխող կուսակցության` «Ենի Ազերբայջանի» կուսակցաթերթում, ինչպես նաեւ այլ կառավարամետ թերթերում հակագերմանական նյութերի հրապարակման հետ:

«Թերթը հարձակում է սկսել գրեմնական քաղաքական շրջանակների դեմ, վտանգավոր կեղծավորության մթնոլորտ ստեղծելով եւ խախտելով բաց երկխոսության մշակույթը»,-ասված է դեսպանատան հայտարարության մեջ:

«Սակայն Գերմանիայի դրական իմիջը կոպիտ հորինվածքներով վնասելու փորձերը դատապարտված են ձախողման` ադրբեջանցիների ինտելեկտուալ մակարդակի շնորհիվ»,-ընդգծում է դեսպանատունը:

Հիշեցնենք, որ վերջին մեկ ամսում Ադրբեջանի լրատվամիջոցները բազմաթիվ նյութեր են հրապարակել, որտեղ խոսվում է Գերմանիայի պետական համակարգի կոռումպացվածության մասին, որ այդ երկրում խախտվում են մարդկանց բոլոր հնարավոր իրավունքները: Նման հրապարակումները հայտնվում են ամեն անգամ, երբ գերմանական լրատվամիջոցները հոդվածներ են հրապարակում Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ