News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Նախիջեւանի Օրդուբադի շրջանում աղջիկների համար նախատեսված թուրքական  լիցեյը դադարեցրել է իր գործունեությւնը: Բացի 11-րդ դասարանից, բոլոր մնացած աշակերտուհիները տեղափոխվել են այլ դպրոցներ եւ այդ կապակցությամբ ոչ մի պարզաբանում չի տրվել:

Իշխանությունները ոչ հրապարակավ լիցեյի փակումը բացատրում են կրոնական գրականության տարածմամբ:  Ոչ պաշտոնական տվյալներով, թուրքական դպրոցները կփակվեն նաեւ Շարուրի շրջանում եւ Նախիջեւան քաղաքում:

Դիտորդների կարծիքով` դպրոցների փակման իրական պատճառն իշխանությունների այն մտավախությունն է, որ այնտեղ կրթութուն եւ դաստիարակություն ստացած շրջանավարտներն այնքան էլ «հուսալի» չեն լինի եւ կարող են իրենց սեփական կարծիքը պնդել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ