News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Թուրքիայի Իզմիր նահանգի Քեմալփաշայի շրջանու 35-ամյա Մ. Ք.-ն փողոցում պատահաբար հանդիպել է ամիսներ առաջ բաժանված կնոջ հետ եւ դանակի բազմաթիվ հարվածներ հասցրել՝ ծանր վիրավորելով կնոջը։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ ամուսինը կնոջը հայտնել է, թե նրա վարած կյանքն իրեն դուր չի գալիս, որից հետո վիճաբանություն է սկսվել։ Կատաղած Մ.Ք.-ն մեքենայից վերցրել է դանակը եւ տասնյակ անցորդների աչքի առաջ բազմաթիվ հարվածներ հասցրել կնոջը։

Դեպքի վայր հասած ոստիկանը օդ է կրակել՝ հանգստացնելու համար կատաղած ամուսնուն։

Անցորդներից մեկը բջջային հեռախոսով նկարահանել է տեղի ունեցածը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ